fbpx
Աշխարհ

Վաշինգտոնում հրաձգություն է տեղի ունեցել․ կա զոհ

Հրաձգություն է տեղի ունեցել ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում։ Դեպքի հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս 5-ը վիրավոր են։ Այս մասին հաղորդում է ABC հեռուստաալիքը:

Դեպքի վայր են ժամանել շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները: Բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից երկուսը ծանր վիճակում են:

«Հետաքննության ընթացքում պարզվել է, որ վեց մարդ հրազենային վնասվածքներ է ստացել: Ավելի ուշ նրանցից մեկը մահացել է, մյուս հինգը տեղափոխվել են տեղական հիվանդանոցներ՝ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով՝ թեթևից մինչև ծանր»,- հայտարարել է Վաշինգտոնի ոստիկանության ներկայացուցիչ Սթյուարտ Էմերմանը:

Նրա խոսքով՝ ոստիկանությունը դեռևս չի պարզել հրաձգության պատճառները և դրա պատասխանատուին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ