Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան Ռուսաստանի ատլետիկայի ֆեդերացիային (ՌԱՖ) տուգանել է 10 միլիոն դոլարով, հակադոպինգային կանոների կոպիտ խախտման պատճառով։ Այս մասին գրում է Agence France-Presse-ը։
ԱՖՄԱ-ն թույլատրել է միայն 10 հոգու, որպես չեղոք մարզիկներ, մասնակցություն ապահովել գալիք Տոկիոյի Օլիմպիական խաղերին։
«Համակարգը, որը ռուս մարզիկներին թույլ է տալիս մասնակցել որպես վավերացված չեզոք մարզիկների, կկասցեցվի, եթե 10 միլիոն դոլար տուգանքի 5 միլիոնը չմարվի մինչև 2020 թվականի հունիսի 1-ը»,-զգուշացրել է Համաշխարհային ատլետիկայի նախագահ Սեբաստիան Քոուն։
«Մյուս 5 միլիոն դոլարի մասով երկու տարի ժամկետ է տրվում։ Դա անհապաղ վճարման ենթակա կլինի, եթե ՌԱՖ-ը շարունակի հակադոպինգային կանոնները խախտումներ կամ բավարար արդյունքների չհասնի ԱՖՄԱ խորհուրդի կողմից սահմանված վերականգնման պայմանների հարցում»,-ասել է Քոուն։
