Սպորտ

WWE-ի դեբյուտային մենամարտի համար Թայսոն Ֆյուրին խոշոր գումար կստանա. նրանից շատ վաստակել է միայն Ֆլոյդը

Ծանր քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին իր դեբյուտային մենամարտի համար WWE-ից կստանա 15 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարձավճար:

Ֆյուրին Հոկտեմբերի 31-ին Սաուդյան Արաբիայում կպայքարի ըմբիշ Բրաուն Ստրոմանի դեմ:

Ֆյուրիից ավելի շատ գումար վաստակել է միայն աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեյթերին: 2008-ին Ֆլոյդը հաղթեց Մեծ շոուն:

Այդ մենամարտի համար ամերիկացի բռնցքամարտիկը վաստակեց 20 միլիոն դոլար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ