UFC-ի գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը կավարտի կարիերան մի քանի մենամարտից հետո։ Այս մասին հայտնել է մարզիկի հայր Աբդուլմանապ Նուրմագոմեդովը Fight Nights Global-ի հետ զրույցում։
Նրա խոսքով՝ որդին օկտագոն դուրս կգա ևս 2 կամ 3 անգամ։
Նշենք, որ Խաբիբը այժմ 31 տարեկան է։ Անցած տարի գարնանը նա շահել է UFC-ի գոտին, որից հետո ևս 2 անգամ կարողացել է պաշտպանել այն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նուրմագոմեդովը 40 դոպինգ-թեստ է անցել, ու բոլորը բացասական արդյունք են տվել։
