fbpx
Սպորտ

Ռոնալդուին կարիերան շարունակելու երկու տարբերակ է մնացել

Ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին կարիերան շարունակելու երկու տարբերակ է մնացել՝ Լիսաբոնի «Սպորտինգում» կամ Դորտմունդի «Բորուսիայում»: Այդ մասին հայտնում է AS-ը։

Մեկ շաբաթ առաջ մանկունիանցիները նույնիսկ չէին ցանկանում դիտարկել 37-ամյա պորտուգալացուն վաճառելու տարբերակը։ Սակայն Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Բրենթֆորդից» կրած ջախջախիչ պարտությունը (0:4) և Ռոնալդուի արհամարհական պահվածքը հետագայում ստիպեցին ակումբի ղեկավարներին վերանայել իրենց որոշումը:

Իր հերթին Ռոնալդուն ցանկանում է խաղալ Չեմպիոնների լիգայում։ Գործակալ Ժորժե Մենդեշն ակտիվորեն աշխատում է տարբերակների վրա, սակայն այսօր իրական տարբերակներ են մնում միայն գերմանական և պորտուգալական ակումբները։

Ռոնալդուի մյուս տարբերակը «Սպորտինգ» վերադառնալն է, որի սանն է հանդիսանում: Նախորդ մրցաշրջանում «առյուծները» դարձան Պորտուգալիայի փոխչեմպիոն, որից հետո ակտիվ խոսակցություններ սկսվեցին Կրիշտիանուի վերադարձի մասին։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ