Վահագն Խաչատուրյան ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանին

Ամենադիտվածներ

15852_b

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին:

«Ողջունելով դեսպանին՝ Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականցվող աշխատանքներն ու ծրագրերը։ Նախարարը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, էլեկտրոնային կառավարման, նորարարության ոլորտներում Լիտվան աշխարհի առաջատար երկրներից մեկն է հանդիսանում, և այս առումով կարևորել է փորձի փոխանակման, փոխգործակցության հնարավորությունները երկու երկրների միջև։

Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն նշել է, որ Հայաստանի և Լիտվայի միջև սիներգիայի և լավագույն փորձի փոխանակման հնարավորությունները բազմաթիվ են: Դեսպանը հատկապես ընդգծել է ստարտափների, ֆինանսական տեխնոլոգիաների, լայնաշերտ ինտերնետի հետ կապված Լիտվայի փորձը, որում երկիրը առաջատար դիրքեր է գրավում Եվրամիությունում: Այս համատեքստում Ստանիտե-Տոլոչկիենեն ողջունելի է համարել ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ գործիքների կիրառումը, ինչպիսիք են Թվինինգը, Թայեքսը և այլն:

Դեսպանը նշել է նաև, որ լիտվական կողմը հետաքրքրված է բարձր տեխնոլոգիական ոլորտում հայկական բրենդ համարվող ԹՈՒՄՈ-ի գործունեությամբ։

Կողմերը երկուստեք ընդգծել են փոխայցելությունների անհրաժեշտությունը՝ երկրների ստարտափների միջև համագործակցության, գործընկերների ձեռքբերման, փոխճանաչելիության նպատակով:

Անդրադարձ է կատարվել նաև բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, փոստի, տիեզերական գործունեության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();