«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խարդախությամբ փորձել է Իտալիայի քաղաքացիություն ստանալ:
Հայտնի է, որ ֆուտբոլիստը իտալական անձնագիր ձեռք բերելու համար ստիպված էր հանձնել իտալերենի քննություն և նրան քննության թեմաներ ու պատասխաններ են տրամադրվել դեռ թեստավորումը չսկսած:
Ըստ աղբյուրի, այդ հարցում Սուարեսին օգնել է Պերուջայի համալսարանի արտասահմանյան բաժնի ռեկտոր Յուլիան Գրեգո Բոլլին և համալսարանի գլխավոր տնօրեն Սիմոնե Օլիվիերին: Ուսումնական հաստատությունում ստուգում է իրականացվում:
Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: