Marca-ի հաղորդմամբ` պարզ է, թե ով է սպասարկելու Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի Ռեալի ու Բարսելոնայի միջև կայանալիք խաղը։
Պաշտոնապես նշանակման մասին հայտարարվելու է վաղը: Աղբյուրի հաղորդմամբ` «Էլ կլասիկոն» կսպասարկի Մատեու Լաոսը, որը դատելու է նաև ՉԼ քառորդ եզրափակչի այսօր կայանալիք Բավարիա-ՊՍԺ հանդիպումը։ VAR-ի պատասխանատուն կլինի Սոտո Գրադոն։
Ռեալի ու Բարսելոնայի միջև խաղը նախապես պիտի սպասարկեր Դե Բուրգոս Բենգոէչեան, իսկ այլընտրանքային տարբերակը Մունուէր Մոնտերոն էր։ Բայց արդյունքում մրցավարական կոմիտեն փոխել է որոշումը։
Ռեալ-Բարսելոնա խաղը կայանալու է ապրիլի 10-ին Մադրիդի «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում։ Խաղի սկիզբը Երևանի ժամանակով 23:00-ին է։