fbpx
Զինված Ուժեր

Այսօր Խաղաղապահ զորքերի միջազգային օրն է

Այսօր Խաղաղապահ զորքերի միջազգային օրն է:

Azat TV-ին շնորհավորում է խաղաղապահ զորամիավորումներում ծառայողներին օրվա առթիվ։

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ստեղծել է տոն՝ Միավորված Ազգերի Կազմակերպության խաղաղապահների միջազգային օր, որը 2003 թվականից ամեն տարի նշվում է մայիսի 29-ին։
ՀՀ զինված ուժերը միջազգային խաղաղապահ առաքելությամբ հանդես է գալիս դեռևս 2004թ. փետրվարից: Հայ խաղաղապահները մեկնել են Կոսովո, Իրաք, Աֆղանստան, Լիբանան և այլն, ինչպես նաև մասնակցել են բազմաթիվ միջազգային և բազմազգ զորավարժությունների՝ մշտապես բարձր պահելով հայ զինծառայողի պատիվը և արժանանալով վերադաս հրամանատարության, ինչպես նաև արտերկրի բարձրաստիճան զինվորականների գովեստին և պարգևներին:

ՀՀ խաղաղապահ ուժերը մինչև օրս անձնուրաց կանգնած են ՀՀ սահմաններին և անցնում են ամենադժվարին օրերը՝ իրականացնելով անհնարինն իրենց գիտակցության, հայրենասիրության և զորեղության հաշվին: Միևնույն ժամանակ, նույնիսկ այս ծանր բեռին Հայաստանը շարունակում է խաղաղապահ առաքելություն կատարել այլ երկրներում, որպես խաղաղության դոնոր:

Փա՛ռք հերոսներին։

Հայաստանին փա՛ռք։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ