«Էրիկ» անունով տրոպիկական փոթորիկը ձևավորվել է Խաղաղ օվկիանոսի Մեքսիկայի և Հավայան կղզիների ափերի տարածքում: Այս մասին հաղորդում է TACC-ը:
Այդ մասին վկայում են տվյալները, որոնք հրապարակվել են կիրակի ԱՄՆ-ի Փոթորիկների ուսումնասիրության ազգային կենտրոնի կողմից, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Մայամիում (Ֆլորիդա նահանգ):
Մթնոլորտային երևույթի էպիկենտրոնում քամու արագությունը կազմում է շուրջ 17.9 մ/վ: Ակնկալվում է, որ առաջիկա օրերին այն կշարունակի արագություն հավաքել: Երկուշաբթի «Էրիկ»-ը, ըստ ամենայնի, կստանա փոթորկի ուժգնություն:
Ներկայումս տրոպիկական փոթորիկը գտնվում է Հավայան կղզիներից շուրջ 2.8 հազար կմ դեպի հարավ-արևելք գտվող հատվածում և 2.4 կմ՝ Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափերից հարավ-արևմուտքում: «Էրիկ»-ը տեղաշարժվում է Հավայան կզղիների ուղղությամբ 7.8 մ/վ արագությամբ: Ակնկալվում է, որ այնտեղ կհասնի ուրբաթ՝ օգոստոսի 2-ին և, ամենայն հավանականությամբ, փոքր-ինչ կթուալանա:
Մթնոլորտային ճնշումը որակվում է որպես տրոպիկական փոթորիկ և ստանում սեփական անունը, եթե դրա սահմաններում քամու արագությունը հասնում է շուրջ 17.5 մ/վ-ի: