fbpx
Քաղաքականություն

Մեզ համար ընդունելի է խաղաղապահների տեղակայումը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ինտերֆաքս-ին տված հարցազրույցում ասել է, որ հայկական կողմի համար ընդունելի է խաղաղապահների տեղակայումը ԼՂ հակամարտության գոտում, և դրանք կարող են ռուսաստանյան խաղաղապահներ լինել:

«Խաղաղապահների տեղակայումը մեզ համար ընդունելի է: Ես կարող եմ ասել, որ Ադրբեջանի պատկերացումը խաղաղապահների կազմի վերաբերյալ չի համընկնելու Հայաստանի տեսակետնի հետ:

Եթե խոսելու լինենք փոխզիջումների մասին, ապա փոխզիջումային տարբերակ կարող է դառնալ ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունը: Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և Հայաստանի հետ: Շատ կարևոր է հաշվի առնել տարածաշրջանային մյուս երկրների տեսակետները, կարևոր է, որ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը և ոչ թե հակառակը », – ասել է Նիկոլ Փաշինյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ