fbpx
Աշխարհ

Խաղաղության ծրագիրը չպետք է Ուկրաինային պարտադրվի դրսից․ Սալիվան

Ուկրաինայի կառավարությունը պետք է դառնա առաջատարը Ուկրաինայում պատերազմի ավարտի հարցում։ Խաղաղության ծրագիրը չպետք է պարտադրվի երկրին դրսից։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Նա նշել է, որ ցանկացած խաղաղ նախաձեռնություն, որը հակասում է ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, արդար և կայուն չի լինի։

«Ես կարծում եմ, որ խաղաղության ցանկացած ծրագիր, որը նպատակ ունի էապես խաղաղություն պարտադրել Ուկրաինայի ժողովրդին, որը հակասում է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ժողովրդավարության և ազատության հիմնարար սկզբունքներին, արդար և կայուն չէ», – ասել է Սալիվանը:

Նա նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը մինչև սեպտեմբերի վերջ կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ