fbpx
Հասարակություն

Վերականգնվել է Ղազախստան – Հայաստան – Ղազախստան ուղիղ կանոնավոր ավիափոխադրումը

Հունիսի 1-ին Ղազախստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է․

«Պաշտոնապես վերականգնվել է Ղազախստան – Հայաստան – Ղազախստան ուղիղ կանոնավոր ավիափոխադրումը։ Այսուհետ, ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել ՂՀ տարածք առանց հիմք ներկայացնելու։

Այս պահի դրությամբ, փաստացի դեռ գործում է միայն Ակտաու–Երևան–Ակտաու երթուղին։ Նախնական տվյալներով, Նուր–Սուլթան–Երևան–Նուր–Սուլթան երթուղին գործարկվելու է մոտ ժամանակներս, եթե լինեն անհրաժեշտ քանակությամբ ուղևորներ։

Կանոնավոր ավիափոխադրումները ժամանակավորապես դադարեցվել էին 2020 թ․ հունվարի 21-ից նախ տեխնիկական, ապա՝ COVID-19 համավարակի պատճառով։
Հայկական կողմը բազմիցս պաշտոնապես դիմում էր այն վերականգնելու հարցով»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ