fbpx
Սպորտ

Արոնյանն առցանց մրցաշարի կիսաեզրափակչի առաջին խաղային օրը զիջեց Կարլսենին

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային մրցաշարում:

Արագ շախմատի առցանց այս մրցաշարում Արոնյանը կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Արոնյանը մեկ պարտիա ավարտեց ոչ-ոքի, մեկում հաղթանակ տոնեց և երկուսում պարտվեց: Գրոսմայստերները ևս 4 պարտիա կխաղան հուլիսի 2-ին:

Goldmoney Asian Rapid մրցաշարի կազմակերպիչներն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և կանանց վարկանիշային աղյուսակի առաջատար Հու Յաֆանը: Մրցաշարն ունի 1,6 միլիոն մրցանակային ֆոնդ:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ