Ղազախստանում ՀՀ դեսպանությունը գրառում է կատարել Facebook-ում: Դեսպանությունը հայտնում է, որ այսօր Ղազախստանից ՀՀ է վերադառնալու 15 քաղաքացի և 1 ՂՀ քաղաքացի:
«Հայտարարություն ‼️
Տեղեկացնում ենք, որ ս.թ. հուլիսի 2-ին կազմակերպվեց «SCAT» ավիաընկերության Ակտաու-Երևան DV 5035 չարտերային չվերթը: Ղազախստանում ՀՀ դեսպանության ջանքերով ևս 15 ՀՀ քաղաքացի, ինչպես նաև 1 ՂՀ քաղաքացի մեկնում է ՀՀ:
Հիշեցնում ենք, որ Պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները գտնվելու են 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման մեջ:
Ղազախստանում ՀՀ դեսպանությունը շարունակական ջանքեր է գործադրում՝ իրենց հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին աջակցելու ուղղությամբ:
Հարգանքով,
Ղազախստանում ՀՀ դեսպանություն»,-ասվում է գրառման մեջ:
https://www.facebook.com/armembkz/posts/3242807332446591