fbpx
Աշխարհ

Ղազախստանում «Միր»-ը բացառել են պարտադիր հեռուստաալիքների ցուցակից

Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությամբ ստեղծված «Միր» հեռուստաալիքի բացառումը Ղազախստանի տարածքում հեռարձակման համար պարտադիր հեռուստաալիքների ցուցակից տարակուսանք ու զարմանք է առաջացնում: Այս մասին հայտարարել է «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության (ՄՀՌԸ) նախագահ Ռադիկ Բատիրշինը: Ավելի վաղ, հեռուստաալիքի տվյալներով, Ղազախստանի ԶԼՄ-ներում հրապարակվել էր այն հեռուստաալիքների նոր նախնական ցուցակը, որոնք պարտադիր են հանրապետության տարածքում հեռարձակելու համար: Այդ փաստաթղթի համաձայն, «Միր» հեռուստաալիքը բացառված է այդ ցուցակից:

«Ղազախստանի տարածքում հեռարձակման համար պարտադիր հեռուստաալիքների ցուցակից «Միր»-ի բացառումն անկեղծ տարակուսանք ու զարմանք է առաջացնում. TNS Central Asia-ի չափումների համաձայն` մեր հեռուստաալիքը ժողովրդականությամբ հինգերորդ տեղն է զբաղեցնում հանրապետության բոլոր ալիքների շրջանում:

«Միր» հեռուստաալիքը հեռարձակվում է ԱՊՀ-ի բոլոր երկրներում, ինչպես նաև Վրաստանում և Բալթյան երկրներում: Նրա պոտենցիալ լսարանը 170 մլն մարդ է»,- ասել է Բատիրշինը:

Նշենք, որ «Միր» հեռուստաալիքը հեռարձակման համար պարտադիր է Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրներում՝ Ռուսաստանում, Բելառուսում, Հայաստանում, Ղրղզստանում, Ղազախստանում, նշում է հեռուստաալիքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ