Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 24-ին՝ ժամը 09։20-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կենտրոնական պահպանության բաժնի 40-ամյա ծառայողը «Աբովյան Վերին Պուրակ ՕԿՋ»-ում ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել է, որ նշված հատուկ պահպանվող տարածք է մուտք գործել մի քաղաքացի։
Ոստիկանության ծառայակիցն իր գործընկերոջ հետ մոտեցել է նրան և հորդորել, որպեսզի նա դուրս գա հատուկ պահպանվող տարածքից, սակայն այդ քաղաքացին ոչ միայն հրաժարվել է կատարել ոստիկանների օրինական պահանջը, այլև ձեռքին եղած մետաղյա իրով հարվածել է ոստիկանության ծառայող Նորայր Գ.-ին։ Ահազանգով ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողներն այդ քաղաքացուն, որը հատուկ պահպանվող տարածքում հայտնել է, որ ինքը գտնվում է այդ վայրում, որպեսզի ջուրը թունավորի, բերման են ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին։ Ինքնությունը պարզված քաղաքացին 68-ամյա Միխայիլ Լեդյաևն է։
Քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Վարդան Թադևոսյանը SHANTNEWS.AM-ին տեղեկացրեց, որ ձերբակալվածը հերքել է ջուրը թունավորելու` նախկինում արված իր հայտարարությունը: Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում գործը ընդունվել է վարույթ, նյութեր են նախապատրաստվում: Մ. Լեդյաևը բերման է ենթարկվել։
Բերման ենթարկելու ընթացքում ազգությամբ ռուս Հայաստանի քաղաքացի Միխայիլ Լեդյաևը ձեռքի ձողով հավածել է ոստիկաններին, ասել է, որ պատահմամբ է հայտնվել այդ տարաքծում, ջուրը թունավորելու մտադրություն չի ունեցել և ունի հոգեկան առողջության խնդիրներ, պարզաբանել է, որ տվյալ պահին ադեկվատ չի եղել:
ՀՀ քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1 մասի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: