fbpx
Հասարակություն

Խմելու ջուրը ահռելի քանակով վատնվում է. վթարի 21-րդ օրն է

Այսօր արդեն 21 օր է՝ հունիսի 20-ից, որ Զարոբյան 18/1 հասցեով խմելու ջրի մեծ վթարի բարձրաձայնված խնդիրը չի լուծվել՝ ոտնահարելով ՀՀ քաղաքացիների իրավունքներն ու շահերը, վտանգելով նրանց կյանքը, առողջությունը, վատնելով հարկերից գոյացող պետական բյուջեն, այդ թվում՝ վնասելով իմ գործունեությանը՝ փոքր բիզնեսին, դրան առնչվող տեղական ու միջազգային կազմակերպություններին, ֆրիլանսերներին, հասարակական կազմակերպությանը և մեդեիայի: Այս մասին գրել է Նարեկ Այվազյանը:

«Վեոլիա ջուրը ահազանգից 2 օր անց եկավ և ստուգելուց հետո ասեց, որ դա խմելու ջուր չէ: Հաջորդիվ ահազանգերից հետո, ասում էին՝ դա ներքին ցանց է և բնակիչները պետք է վթարը վերացնեն: 10-րդ օրվանից Վեոլիա ջուրը եկավ և տեղում հայտնաբերեց մագիստրալը: Աշխատանքներ արեցին հուլիսի 2-4-ը, այնուհետև դադարեցրեցին՝ խնդիրը կրկին բարդելով քաղաքացիների վրա:

Ես այսպիսի այլանդակ վիճակի հետ չէի բախվել: Սա կարելի է և՛ բարդել մեկ հոգու վրա, և՛ կարելի է բարդել բոլորի վրա, սակայն վերափոխումը չի կարող մեկ դեմքով արվել, մեկ պայքարով իրագործել, մեկ անգամով ավարտին հասցնել: Այս ամենում մեկը հավասար է զրոյի, և դեռ չփորձած ասել, որ բոլորովը հավասար չէ զրոյի, դա էլ հիմնավոր չի լինի, ուղղակի պետք է փորձել ու չշփոթել փորձարկելու հետ:

Հիմա թեժ գծով տարբեր պատասխաններ են ասում: Ամենահայտնին՝ Վեոլիայից քաղաքապետարանին են դիմել, որպեսզի շինություն քանդեն, որ կարողանան գործեն: Այս մասով ինձ հայտնեցին թաղապետարանի կոմունալ բաժնից, որ գրություն չեն ստացել: Մեկ այլ մարդու ասել են, որ հարևանները, ում տարածքով անցնում է, չեն թողում գործ անել: Այս մասով առնվազն մեր կողմից աշխատանքներ արել են և օժանդակել եմ անձամբ: Մեկ այլ բաժանորդի ասել են, որ ջրագծերը հիմնովին փոխելու են, որի համար բանակցում են: Ինչը չեն կարող անել, որովհետև չկա ստանդարտին համապատասխանող տարածք, որ այդ գործը կարողնան անեն ըստ ստանդարտի: Մյուսին ասում են, որ շուտով խնդիրը կլուծվի: Այս պատասխանի մասով էլ ոչ մի վստահություն չկա, որովհետև առնվազն կտեղեկացնեին:

Ամենաթողությունը աննկարագրելի չափերի է թե՛ հանրային ծառայությունների, թե՛ պետական ու տեղական մակարդակներում: Գործող համակարգը՝ կառուցվածքը, օրենսդրությունը և համակարգում գործողների ճնշող մեծամասնությունը վերափոխելու ենթկա են՝ կամ հեռացնել, պատժել, կամ վերապատրաստել, մոտիվացնել: Անպիտանության հասնող արագություն կա: Դանդաղաշարժությունը կորստի, վատնումների հիմքն է, եթե կոռուպցիային էլ չանդրադառնանք»:

Նա նաեւ հայտնում է, որ այսօր այցելել են կենտրոն վարչական շրջանից և իրենց ներկայությամբ պայմանավորվել, որ վաղը աշխատանքներ կիրականացնեն:

Վթարի վերաբերյալ ռեպորտաժ է պատրաատել «Ազատություն» ռադիոկայանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ