ԱՀ ԱԻՊԾ-ն հայտնում է, որ հանրապետության տարածքից հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքները շարունակվում են։
Օրվա ընթացքում «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը պայթեցման աշխատանքներ է նախատեսում Ասկերանի շրջանի Ռև, Այգեստան, Խնածախ համայնքների տարածքներում, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում և հարակից բնակավայրերում:
ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը և The Halo trust ականազերծող ոչ կառավարական կազմակերպությունը հետախուզական աշխատանքներ են իրականացնում հանրապետության բոլոր շրջաններում:
Սպասվող պայթյունների մասին ծառայությունը կտեղեկացնի հավելյալ հաղորդագրություններով: