fbpx
Uncategorized

Մոուրինյոն պատրաստ է աշխատել հայ ֆուտբոլիստի հետ․ հերթը Մխիթարյանինն է

Իտալական «Ռոմայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստ է աշխատել թիմի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։

Այս մասին հայտնել է La Gazzetta dello Sport-ը։

Նշվում է, որ այժմ Մխիթարյանի հերթն է ու նա պետք է որոշի՝ մնո՞ւմ է, թե ՞ գնում հռոմեական ակումբից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մխիթարյանով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ