Խնձորը հանդիսանում է ամենատարածված միրգը, սակայն տարածված լինելով հանդերձ մենք ամեն բան չէ, որ գիտենք այդ մրգի օգտակարության վերաբերյալ: Գիտնականները ներկայացրել են խնձորի օգտակար հատկությունների մասին որոշ տեղեկություններ, որոնցից մի քանիսը շատերին հայտնի չէ:
1. Խնձորը կարող է կշռել մի քանի գրամից մինչև 2 կգ:
2. Օրական ընդամենը 2 հատ խնձորը կարող է մաքրել մարդու արյունատար համակարգը խոլեստերինային բջիջներից 10-ից 25%-ով: Այդ պատճառով, բոլոր այն մարդիկ, ովքեր չեն հետևում առողջ սննդակարգին ու օգտագործում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը բարձրացնող մթերքներ, խորհուրդ է տրվում հաճախակի օգտագործել խնձոր:
3. Իտալացի գիտնականները իրակնացրել են հետազոտություն, որի ժամանակ ուսումնասիրել են օրգանիզմի արյունատար համակարգի վրա խնձորի ազդեցությունը: Նրանք կարողացել են պարզել, որ խնձորի կանոնավոր օգտագործումը նպաստում է նրան, որ անոթների պատերը պաշտպանում են արյունը քաղցկեղային բջիջների առաջացումից, ինչպես նաև նվազեցնում են նրանց քանակությունը, եթե նարնք արդեն հայտնվել են:
4. Թարմ խնձորի հյութը հանգստացնում է նյարդերը, այդ պատճառով այն օգտակար է խմել նյարդային ցնցումից հետո: Բացի այդ, գիտնականները վստահ են, որ բնական խնձորի հյութը կարող է հանգստացնել նաև լացող երեխային:
5. Խնձորը պարունակում է բջջանյութ ու պեկտին, այդ պատճառով, եթե ցանկանում եք աղեստամոքսային տրակտի ու սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ չունենալ, ամեն օր օգտագործեք խնձոր:
6. Խնձորն այրում է ճարպերը, որը շատ կարևոր է նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել կամ վերահսկել իրենց քաշը: Բացի այդ, այն նվազեցնում է ճարպային կուտակումներն ու դրական է ազդում առողջության ու անոթների վիճակի վրա:
7. Խնձորը օգնում է հագեցնել քաղցն ու ախորժակը: Այն նաև հանդիսանում է դիետոլոգների կողմից նշանակվող սննդակարգի բաղկացուցիչ մասը: Դիետա պահելու ընթացքում քաղցը կարելի է հագեցնել խնձորով:
8. Խնձորի օգնությամբ հանրավոր է ազատվել ատամի փառից ու բերանի տհաճ հոտից: Այդ ամենը պայմանավորված է նրանով, որ խնձորը պարունակում է թթուներ, որոնք բերանի խոռոչում գտնվող միկրոօրգանիզմների հետ մտնում են ռեակցիայի մեջ, հեռացնում ու արգելակում են բակտերիաների բազմացումը:
9. Խնձորը հանդիսանում է բնական հակաօքսիդանտ, ինչի պատճառով այն անվանում են երիտասարդացնող: Խնձորի ամենօրյա օգտագործումը դրական է ազդում մազերի ու մաշկի առողջության վրա: