fbpx
Խորհրդարան

Խորհրդարանը արտահերթ նիստ կգումարի

Հուլիսի 14-ւն ՀՀ ազգային ժողովի պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 15-ին կգումարի արտահերթ նիստ:

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` կառավարության նախաձեռնությամբ 2021 թվականի հուլիսի 15-ին ժամը 11:00-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը կգումարվի նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Օրակարգում է 4 օրենսդրական նախաձեռնություն: Պատգամավորները կքննարկեն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը և Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» (վարկ թիվ 3449-ARM) վարկային համաձայնագրի փոփոխությունը վավերացնելու մասին նախագիծը»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ