Խորհուրդներ՝ նախատոնական գնումներ կատարելիս․ իրազեկում է ԱՆ-ը-Azat TV
Առողջապահություն

Խորհուրդներ՝ նախատոնական գնումներ կատարելիս․ իրազեկում է ԱՆ-ը

ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդներ է տալիս նախատոնական գնումներ կատարելիս։

«Տոնական գնումներն արդեն սկսվել են: Ի՞նչ մթերք գնել, որտեղի՞ց և ինչպե՞ս խուսափել թունավորումներից:

Անհրաժեշտ է.

գնումներ կատարել խանութներից, ոչ թե անկազմակերպ վաճառքի կետերից՝ փողոցից և շուկաների հարակից տարածքից, գնել թարմ, չփչացած մթերք,

աղցանները, մսային կերակրատեսակները, դոնդողը պատրաստել տանը, քիչ քանակով՝ պահպանելով հիգիենայի կանոնները,

գնումներ կատարելիս ուշադրություն դարձնել մթերքի պահման պայմաններին պիտանիության ժամկետին, արտաքին տեսքին,

օգտագործել անվտանգության առումով որոշակի մշակում անցած գործարանային մթերքներ, օրինակ՝ պաստերացված կաթ և այլն,

չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր: Սունկը գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում,

պատրաստի կերակրատեսակներ գնելու դեպքում ուշադրություն դարձնել պատրաստման և իրացման ժամկետներին, պահման պայմաններին, ջերմաստիճանին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ