«Ռոմայի» հարձակվող Թեմի Աբրահամը խոսել է թիմի մարզիչ Ժոզե Մոուրինյուի մասին` նշելով, որ տեղափոխության պատճառը նա է եղել։
«Ի սկզբանե ցանկանում էի մնալ Անգլիայում, առաջարկներ ունեի տարբեր թիմերից։ Բոլորը գիտեն, թե ով է Մոուրինյուն. ես նրան համարում եմ աշխարհի լավագույն մարզիչը։ Նա գիտի, թե ինչպես մոտիվացնել խաղացողներին և մեզ ավելի լավը դարձնել: Ժոզեն օգնում է ինձ զարգանալ։ Նրա ղեկավարությամբ սկսում եմ ցույց տալ իմ առավելագույնը։ Երբ ես զգում եմ, որ բավականաչափ աշխատել եմ, նա ինձ ասում է, որ պետք է ավելին անեմ»,- մեջբերում է Աբրահամին TalkSpoert-ը։

