CNBC-ին հայտնում է, որ աշխարհում հայտնի 5 խոշոր տեխնահսկաները մեծ գումարներ են կորցնում կորոնավիրուսի պատճառով։ Amazon-ը, Apple-ը, Alphabet-ը, Facebook-ը և Microsoft-ը, մեկ օրում ընդհանուր առմամբ 416,63 մլրդ դոլար գումարի կորուստ են ունեցել, քանի որ շուկաների տնտեսական վիճակը շատ անորոշ է։
Apple-ի ակցիաները նվազել են 9,88%-ով, Facebook-ինը՝ 9,30%-ով, Alphabet-ինը՝ 8,2%-ով, Amazon-ինը՝ 7,98%, Microsoft-ինը՝ 9,48%-ով, քանի որ ներդրողներին շարունակում է մտահոգել կորոնավիրուսի տարածումն ու դրա պոտենցիալ ազդեցությունը տնտեսության վրա: