fbpx
Քաղաքականություն

ԽՍՀՄ քարտեզները

Քարտեզ 1 (Հայաստանի Հանրապետություն 1918-1920թթ․)
1920թ. նոյմեբերի 30-ին Ադրբեջանի կոմունիստական կառավարության որոշմամբ հայաբնակ Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը հանձնվեցին Հայաստանին։

Քարտեզ 2 (1920թ. նոյեմբերի 30)

Քարտեզ 3 (1921թ․)
1921թ. հուլիսին Կովկասյան բյուրոյի որոշմամբ այդ տարածքները նորից վերադարձվեցին Ադրբեջանին, ընդ որում Սյունիքի արևելյան մասից հանձնվեց նաև մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր տարածք։
1923թ․ ձևավորվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, որը կպած էր Սյունիքին։

 

Քարտեզ 4 (1926 ապրիլ 1)
Մինչև 1932թ. քարտեզները Հայաստանի ներսում Ադրբեջանական անկլավներ չկան և Արծվաշենը ամբողջությամբ գտնվում է Հայաստանի տարածքում։

Քարտեզ 5 (1927թ)
Ադրբեջանի տարածքը Խորանում է Հայաստանի սահմանների մեջ՝ Ոսկեպարի հատվածում նեղուցը ավելի է խորանում Հայաստանի սահմանի մեջ իսկ Արծվաշենը Հայաստանին կապվում է ընդհամենը մի նեղ պարանոցով։

Քարտեզ 6 (1932թ.)
Ալ լճերի տարածքը շուրջ 200 քառ. կմ տարածքը Կարմիր Քրդստան ստեղծելու պատրվակով հանձնվում է Ադրբեջանին։

Քարտեզ 7 (1938թ.)
1938թ. քարտեզում Հայաստանի տարածքում հայտնվում են երկու անկլավներ Ոսկեպարի հատվածում և Ազատամուտի մոտակայքում։ Այս քարտեզով Արծվաշենը դառնում է անկլավ ադրբեջանի կազմում, սակայն Տիգրանաշենը դեռ անկլավ չէ։

Քարտեզ 8 (1985թ.)
Արդեն 1940թ. քարտեզում Տիգրանաշենը դառնում է Ադրբեջանական անկլավ Հայաստանի տարածքում։ Հետագա տարիներին Ադրբեջանը տարբեր պատրվակներով խաբեությամբ Հայաստանի տարածքից պոկել է մանր կտորներ։ Ստորև բերվող 1985թ. քարտեզում այդ տարածքները նշված են մուգ կապույտ գույնով։

Քարտեզ 9․ Տավուշի մարզի շփման գիծը և 1922թ․ սահմանը

Քարտեզ 10․ ՀՀ և Ադրբեջանի օկուպացված տարածքները
Միայն այս ենթաշրջանում Ջողազի լճի ձախ ափին հակառակորդի վերահսկողության տակ Բերքաբերի 800 հեկտարից ավել այգիներն ու արոտավայրերն են, որոնց վերադարձի դեպքում ադրբեջանական 3 գյուղերի ճանապարհները հայտնվում են մեր վերահսկողության տակ, և Ադրբեջանը կորցնում է իր առավելությունը մեր նկատմամբ։ Եթե երկու երկրներ իբր թե «խաղաղության» օրակարգ են ուզում, ապա տրամաբանական է թվում այս տարածքների փոխանակման տարբերակը, որի դեպքում երկու երկրներն էլ կունենան անկախ կոմունիկացիաներ։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ