Ապրիլի 23-ին մեկնարկել է Երևանի ավագանու նիստը, որին մասնակցում է 43 անդամ: Օրակարգում կա 16 հարց: Դրանք են.
- Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին,
- Երևան քաղաքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու և Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N2-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին,
- Երևան քաղաքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրելու և Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N6-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին,
- «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին,
- Հրաչյա Թամրազյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին,
- Կարապետ Մելիք-Օհանջանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին,
- Պերճ Զեյթունցյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին,
- Համբարձում Սայադյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին,
- Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N46-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
- Երևան համայնքի սեփականության 2018 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին,
- Երևան քաղաքում Մարշալ Բաղրամյան պողոտայի հ.26/1 հասցեում գտնվող Հանրապետության նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու մասին,
- Համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին,
- Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին:
- «Նորիկ-70» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին,
- «ՈՍԿԵ ԱԳԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին,
- «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին:
Քաղաքապետ Հայկ Մարությանն օրակարգի նախագծից հանեց 2 հարց: Առաջինն օրակարգից հանվեց 11-րդ հարցը՝ Երևան քաղաքում Մարշալ Բաղրամյան պողոտայի 26/1 հասցեում գտնվող Հանրապետության նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու մասին: Նրա խոսքով` այն հանրային քննարկման կարիք ունի:
Օրակարգից հանվեց նաև 4-րդ հարցը, այն է՝ «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին: