fbpx
Երևան

«Երքաղլույս» ընկերությունը նոր ղեկավար ունի

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Երքաղլույս» ՓԲ ընկերության աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գալուստ Վարդանյանին:

Շնորհակալություն հայտնելով աշխատակազմին և ընկերության արդեն նախկին տնօրենին կատարած աշխատանքի համար՝ քաղաքապետը նկատել է, որ գնահատում է այս տարիների ընթացքում գործադրած ջանքերը: Միաժամանակ Հայկ Մարությանը փաստել է, որ ոլորտում կան որոշակի խնդիրներ, որոնք պահանջում են լուծման նոր մոտեցումներ և նոր աշխատելաոճ:

«Փոփոխությունը նպատակ ունի արդիականացնել համակարգն ու նոր շունչ տալ: Հաշվի առնելով մեր բնակչության առանձնահատկությունը, որը չի սիրում փաստաթղթավորված աշխատել, առաջանում է մի իրավիճակի, որ այսօր ընկերության հենասյուներին կան հազարավոր անհասկանալի մալուխներ, ինչն անթույլատրելի է: Առաջնային ուշադրություն պետք է դարձնել սահմանված չափորոշիչների և անվտանգության կանոնների խախտման դեպքերին»,-հանձնարարել է Երևանի քաղաքապետը:

Հայկ Մարությանն անդրադարձել է նաև համակարգային մի շարք այլ խնդիրների: Քաղաքապետը նկատել է, որ քաղաքային տնտեսությունում խնդիրներ լինում են ամեն օր, սակայն կարևոր է, որ ծառայությունները գործեն արագ և բնակիչներն էլ լինեն գոհ:

Գալուստ Վարդանյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին վստահության համար և շեշտել, որ ընկերությունը կգործադրի բոլոր ջանքերը՝ աշխատանքների տեմպերը կրկնապատկելու համար:
«Երքաղլույս» ՓԲԸ-ն համայնքային կազմակերպություն է, որն ապահովում է մայրաքաղաքի փողոցների, այգիների ու պուրակների, նաև բակային տարածքների արտաքին լուսավորությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ