fbpx
Իրավական

Եթե գոնե մեկ մարդ բռնության է ենթարկվում, ապա կոնվենցիան պետք է ընդունվի. Սաքունց

Մեդիա կենտրոնում կազմակերպված «Տարաձայնություններ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ» թեմայով քննարկման ժամանակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը հայտարարեց, որ կոնվենցիայի բուն նպատակը բռնության դեմ պայքարն է:

«Եթե գոնե մեկ մարդ բռնության է ենթարկվում, ապա կոնվենցիան պետք է ընդունվի»,- պնդեց նա: Նրա գնահատմամբ՝ հեղափոխությունը մերժել է բռնություն երևույթը, և այս համատեքստում անհրաժեշտ է նաև փաստաթղթային ձևակերպմամբ մերժել այն:

«Կանանց և տղամարդկանց իրավահավասարության խնդիրը, այո՛, պետք է լուծվի: Կյանքի բոլոր բնագավառներում խտրականության դեպքերի ականատեսն ենք»:

Սաքունցը ընդգծեց, որ կոնվենցիայի շուրջ քննարկումներ չի տեսնում, տեսնում է միայն շահարկումներ, ինքնահաստատմանն ուղղված քայլեր: Էժանագին շահարկման հետ գործ ունենալու մասին է վկայում անգամ կոնվենցիայի անունը ընդգծելը՝ Ստամբուլյան:

«Ստամբուլում է ստորագրվել նաև Խոշտանգումների դեմ կոնվենցիան, սակայն դրա մասին չեն խոսում»,- հավելեց նա:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ