fbpx
Սպորտ

Եվրոպական խաղերի բադմինթոնի մրցումներում Հայաստանը կներկայացնի Լիլիթ Պողոսյանը

Հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերի բադմինթոնի մրցումներում Հայաստանը կներկայացնի Լիլիթ Պողոսյանը:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Լիլիթը, խոսելով սպասելիքների մասին, նշել է.

«Իրականացնելու եմ երազանքս ու վայելելու եմ կորտում անցկացրածս ժամանակը։ Ասեմ ավելին` իմ ամենասիրելի խաղացողներից մեկի` 2015 թ-ի առաջին Եվրոպական խաղերի չեմպիոն դանիացի Լինե Կյերսֆելդի հետ նույն խմբում եմ հայտնվել, հետևաբար բադմինթոնի բարձրագույն մակարդակում խաղալու և մեծ փորձ կուտակելու հնարավորություն կունենամ», – ասել է նա:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ