Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող պատանիների աշխարհի առաջնությունում 110 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը դուրս եկավ եզրափակիչ:
1/8 եզրափակչում Քուրդյանը 3:2 հաշվով հաղթեց Ռումինիան ներկայացնող Դավիդ Գրիգորեանին, Քառորդ եզրափակչում նա 3:0 առավելության հասավ Թոմաս Կռավչիկի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 3։1 հաշվով առավելության հասավ վրացի Մատե Գոկաձեի նկատմամբ:
Եզրափակչում նրա մրցակիցը կլինի Իրանը ներկայացնող Շահրուխ Միկաելիին։