fbpx
Առողջապահություն

Ո՞ր երկու ըմպելիքները կարող են բացասաբար ազդել երիկամների առողջության վրա

Սուրճ և թեյ․ այս երկու ըմբելիքները կարող են բացասաբար ազդել երիկամների առողջության վրա։ Այս մասին նշվել է Ռովիրա-ի-Վիրգիլի համալսարանի (URV) աշխատակիցներ Հորդի Սալասի եւ Անդրես Դիասի ղեկավարած CIBEROBN խմբի նոր հետազոտությունում, որն իրականացվել է PREDIMED-Plus նախագծի շրջանակում։

Սուրճի սերմերը ունեն պոլիֆենոլների (հակաօքսիդանտային հատկություններ ունեցող), կոֆեինի, վիտամինների, հանքանյութերի և բիոակտիվ ֆիտոքիմիական նյութերի բարձր պարունակությամբ, որոնք առողջության վրա դրական ազդեցություն կարող են ունենալ, սակայն երիկամների վրա հակասական են։

Նոր հետազոտության հեղինակները 1 տարվա դիտարկումների ընթացքում հայտնաբերել են, որ սուրճի և թեյի օգտագործումը կապված է գնդաձև ֆիլտրման արագության նվազման հետ։

Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ օրական 2 բաժակից ավելի սուրճ օգտագործելը կապված է եղել 19 տոկոսով երիկամների ֆունկցիայի արագ կորստի բարձր վտանգի հետ։ Կոֆեին պարունակող թեյը նույնպես կարող է վնասել երիկամները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ