Վրաստանում ընդդիմադիր կուսակցությունները բողոքի ակցիա անցկացրել Թբիլիսիում՝ համաձայն չլինել ՏԻՄ ընտրությունների արդյունքներին։
Այս մասին հայտնում է Insider-ը։
Նշվում է, որ ակցիաներն անցկացվել են Խորհրդարանի շենքի առջև։ Հազարվոր մարդիկ փողոց են դուրս եկել ու փակել են երթևեկությունը Ռուսթավելի պողոտայում։
Ակցիայի կազմակերպիչը «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար Նիկա Մելիան է, ով Թբիլիսիում առաջադրված էր քաղաքապետի թեկնածու։
Նշենք, որ, ըստ վրազական ԿԸՀ-ի, 20 քաղաքներից 19-ում հաղթել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուները։