Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է Ազգերի լիգայում Հունգարիայի նկատմամբ տարած հաղթանակը (2-1).
«Վատ խաղ չէր։ Մենք լավ առաջին կես անցկացրինք։ Բաց թողած գոլից հետո մենք սկսեցինք վախենալ, բայց արդյունքում պետք է ավելի շատ գոլ խփեինք։ Այդ գոլը մեզ համար որոշ դժվարություններ ստեղծեց, բայց մենք, միևնույն է, գործը հասցրինք իր ավարտին։
Մեր երկրում շատ են երիտասարդ ու հեռանկարային ֆուտբոլիստները, որոնք պետք է շատ աշխատեն, որպեսզի հայտնվեն մեր թիմում։ Կարևոր էր հաղթելը, մենք լավ խաղ անցկացրինք»,- Մանչինիի խոսքերն է փոխանցում լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Իտալիայի հավաքականը վաստակել է 4 միավոր և բարձրացել A լիգայի երրորդ խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Հունգարիան 3 միավորով 3-րդ տեղում է։ Իտալիայի և Հունգարիայի հետ միևնույն խմբում են ընդգրկվել Գերմանիայի (4) և Անգլիայի (0) հավաքականները։