Այսօր՝ փետրվարի 11-ին, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի ԱԽ քարտուղարի տեղակալ Օլեգ Խրամովին, ով ժամանել է Երևան՝ տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերով հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններին մասնակցելու նպատակով:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԽ պաշտոնական կայքից։
- Փաշինյանը շնորհավորել է Իրանի գերագույն առաջնորդին ու նախագահին
- Գրիգորյանն ու Զասը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
«Հանդիպման սկզբում Ա. Գրիգորյանն ընդգծել է վերջին երկու օրերին հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցությունների շրջանակներում տարվող աշխատանքների արդյունավետությունը: Այս համատեքստում կողմերը նաև բարձր են գնահատելՀայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև համագործակցության մակարդակը:
Անդրադառնալով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող կարևոր հարցերի ՀՀ ԱԽ քարտուղարը և ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը շեշտել են տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության շարունակականության անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը նաև անդրադարձել են ապագայում իրականացվելիք քայլերին և ձեռքբերված միջգերատեսչական համաձայնությունների իրականացմանը», – ասված է տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ: