Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամները ընդունել են Անն Լույոյին

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամները ընդունել են Անն Լույոյին

ՀՀ ԱԺ-ն հայտնել է, որ Ազգային Ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։

«Ներկայացվել է Հայաստանում ժողովրդավարական առաջընթացի ուղղությամբ տարվող աշխատանքները և մեծապես կարևորվել Ֆրանսիայի աջակցությունը այդ ուղղությամբ։

Կարևորվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև միջխորհրդարանական կապերի զարգացումը բարեկամական խմբերի և միջխորհրդարանական պատվիրակությունների մակարդակում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու ակտիվ համագործակցությունը միջխորհրդարանական համագործակցության ամենատարբեր բնագավառներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ