Ազգային ժողովի հերթական նիստի ընդմիջման ժամանակ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատասխանել է լրագրողների հարցերին։
Մարուքյանը նշել է, որ առողջ ուժերից կմիանան իրենց խմբակցությանը, խոսքը այն մարդկանց մասին է, ովքեր կուսակցական չեն և ունեն գիտելիքներ և փորձ, կանդամակցեն իրենց խմբակցությանը։
«Հեղափոխությունից հետո ձեռքբերումներ եղել են, բայց դրանցից այժմ փշրանքներ են մնացել, որովհետև արդեն խոսակցություն կա, որ ընտրակաշառք է լինելու։ Եվ այդ իմաստով դեռևս չեմ կարող անուններ հրապարակել, բայց չեն կարող ասել այն ուժերի անուններից, որոնք ակնհայտ չեն կարող փող բաժանել, եթե ուղենան էլ։ Հետևաբար, արդեն ակնհայտա, թե որ կողմից կարող են ընտրակաշառք բաժանել, դա իշխանությունն է, որովհետև իշխանությունը ունի գործարարների վրա ազդեցություն, և կարող են փող բաժանել այն ուժերը, որոնք անսահմանափակ ռեսուրսներ ունեն։ Հետևաբար, այդ խոսակցությունները կան, և այս մասով էլ իշխանությունը պետք է ցույց տա՝ ունի կամք, որ թույլ չտա, որ ընտրակաշառքը լինի մեր սպասվող ընտրություններում»,-ասաց Մարուքյանը։