Ֆրանսիահայ քաղաքական գործիչ Ժաննա Բարսեղյանն ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ:
Նա Ստրասբուրգում ընթացող քաղաքային ընտրություններում ստացել է ընտրողների ձայների 42,5%-ը։
Բարսեղյանը գլխավորում է ֆրանսիական «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցության ցուցակը։
Հայտնենք, որ Ժաննա Բարսեղյանը 39 տարեկան է, ծնվել է Փարիզում: 2002 թվականին տեղափոխվել է Ստրասբուրգ, որտեղ ուսումնասիրել է ֆրանս-գերմանական օրենքները և դարձել բնապահպանական հարցերով իրավաբան: Որպես բնապահպան-ակտիվիստ՝ մասնակցել է բազմաթիվ բնապահպանական նախագծերի:
Այս մասին տեղեկանում ենք tellerreport-ից: