ստրասբուրգ
Ֆրանսիայում պայթյունավտանգ վիճակ է. Ստրասբուրգում հանրային միջոցներով մզկիթ են կառուցում
Ֆրանսիայում աղմուկ է սկսվել Ստրասբուրգում մզկիթ կառուցելու ծրագրերի շուրջ։ Չորեքշաբթի օրը ՆԳ նախարարությունը մեղադրել է Ստրասբուգի քաղաքային իշխանություններին հանրային միջոցները «արտաքին ազդեցությամբ» ֆրանսիական տարածքում օգտագործելու մեջ։ Այս մասին գրում է France 24-ը։ Մինչ նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է ճնշել իսլամական ծայրահեղականությունը, որոնց նա մեղադրում է 2015 թվականից Ֆրանսիայում տեղի ունեցած մի շարք մահացու ահաբեկչությունների մեջ,…
Ժաննա Բարսեղյանը ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ
Ֆրանսիահայ քաղաքական գործիչ Ժաննա Բարսեղյանն ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ: Նա Ստրասբուրգում ընթացող քաղաքային ընտրություններում ստացել է ընտրողների ձայների 42,5%-ը։ Բարսեղյանը գլխավորում է ֆրանսիական «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցության ցուցակը։ Հայտնենք, որ Ժաննա Բարսեղյանը 39 տարեկան է, ծնվել է Փարիզում: 2002 թվականին տեղափոխվել է Ստրասբուրգ, որտեղ ուսումնասիրել է ֆրանս-գերմանական օրենքները և դարձել բնապահպանական հարցերով իրավաբան: Որպես բնապահպան-ակտիվիստ՝…
Հետաձգվել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը
Ապրիլին Ստրասբուրգում կայանալիք Եվրոպական Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանը հետաձգվել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով: Այդ մասին լրագրողներին հայտնել է Միջազգային հարցերով պետդումայի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկինը: «ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որի անցկացումը նախատեսվում էր Ստրասբուրգում ապրիլի 20-24-ը, չեղարկվել է եվրոպական երկրներում կորոնավիրուսի բռնկման պատճառով: Որոշումն ընդունվել է Եվրոպական Խորհրդի ղեկավարության մակարդակում»,-ասել է նա: «Անվտանգության…
Ստրասբուրգ-Փարիզ գնացքը ռելսերից դուրս է եկել․ կան տուժածներ
Ստրասբուրգ-Փարիզ գնացքը դուրս է ընկել ռելսերից, ինչի հետևանքով առնվազն 21 մարդ է տուժել։ Այս մասին հաղորդում է Գրանդ-Էսթ տարածաշրջանի պրեֆեկտուրան։ Ավելի վաղ Europe1 ռադիոկայանը տեղեկություն է տարածել, որ Ստրասբուրգից Փարիզ ընթացող գնացքի էեկտրաքարշն ու մի քանի վագոն մարտի 5-ի առավոտյան դուրս են ընկել ռելսերից։ «TGV-ի Ստրասբուրգ-Փարիզ գնացքը ռելսերից դուրս է ընկել այսօր՝ 07:45-ին․ Ինգենհայն և…
Արման Թաթոյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար
Մարտի 3-ին Ստրասբուրգում Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ: Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում խոշտանգումների կանխարգելմանը, կանանց ու երեխաների իրավունքներին, սոցիալական մեդիայում վիրավորող և արժանապատվությունը նվաստացնող խոսքին վերաբերող խնդիրներ, հանրային իրազեկումների ուղղությամբ իրականացվող աշխատանքները և այլ հարցեր։
ԵԽ նախարարների կոմիտեի նիստը չի կայանա Վրաստանում
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստն այս տարվա մայիսին տեղի կունենա ոչ թե Թբիլիսիում, ինչպես նախապես ծրագրված էր, այլ Ստրասբուրգում: Այս մասին հայտնել է Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանիին: «Ես հանդիպել եմ Եվրոպայի խորհրդի ղեկավարության հետ, հասել ենք բացարձակ փոխըմբռնման նախարարների նիստը Ստրասբուրգում անցկացնելու հարցում: Մենք գործել ենք կազմակերպության կանոնների շրջանակում և մեր պետության և օրենսդրության շահերից…
ՍԴ փոխնախագահը Ստրասբուրգում մասնակցել է ՄԻԵԴ-ի հանդիսավոր նիստին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Լինոս Ալեքսանդր Սիցիլիանոսի հրավերով Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը հունվարի 31-ին Ստրասբուրգում մասնակցել է նոր դատական տարվա մեկնարկին նվիրված միջոցառումներին, մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 70-ամյակին նվիրված սեմինար-քննարկմանը և ՄԻԵԴ-ի հանդիսավոր նիստին: Այս մասին տեղեկացնում են ՍԴ աշխատակազմից: Միջոցառումներին մասնակցել են ԵՄ և ԵԽ անդամ տարբեր երկրների բարձր դատարանների, պետական,…
Ռուբեն Ռուբինյանը և Միքայել Մելքումյանը կգործուղվեն Ստրասբուրգ
ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին (2019 թվականի նոյեմբերի 27-30-ը ներառյալ) և պատվիրակության անդամ, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը (2019 թվականի նոյեմբերի 28-30-ը ներառյալ) կգործուղվեն Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաք: Պատգամավորները այցի ընթացքում կմասնակցեն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մշտական հանձնաժողովի նիստին, Նախարարների կոմիտեի և…








