YouTube առցանց տեսահոստինգի օգտատերերն ամբողջ աշխարհում հայտնում են փետրվարի 1-ին ծառայության աշխատանքում տեղ գտած խափանման մասին, ինչը վկայում են Downdetector ծառայության տվյալները, որը հետևում է ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին։
Խափանման վերաբերյալ հաղորդումներն սկսել են ստացվել Երևանի ժամանակով ժամը 05:38-ին: Ավելի հաճախ ծառայության օգտատերերը գանգատվում են տեսանյութերի հաղորդման հետ կապված խնդիրներից, 28 տոկոսը դժգոհել է կայքի ոչ կոռեկտ աշխատանքից, ևս 11 տոկոսը չեն կարողանում մտնել իրենց օգտահաշիվներ: