«Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը կարող է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս» վարձակալության հիմունքներով:
Նշվում է, որ ակումբը հետաքրքրված է ֆուտբոլիստին վարձակալելու տարբերակով: Իսպանական ակումբն, իր հերթին, ցանկանում է մշտական հիմունքներով բաժանվել ֆուտբոլիստից: Եթե գործարքը կայանա, ապա ամենայն հավանականությամբ, այն իր մեջ կներառի նաև տրանսֆերը գնելու պարտավորություն:
Նախորդ մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը գերմանական Բունդեսլիգայի 18 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 4 գոլի հեղինակ:
Այս մասին տեղեկանում ենք Todofichajes-ից: