«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի նկատմամբ ադրբեջանական պատվիրակության հռետորաբանությունը փոփոխվել է, դա պայմանավորված էր մեր երկրում տեղի ունեցած լրջագույն քաղաքական փոփոխություններով»,- Ազգային ժողովի ԵԽԽՎ պատվիրակության անդամների ասուլիսում նշեց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը:
«Քանի որ ես նախորդ մի քանի տարիներին ևս մասնակցել եմ ԵԽԽՎ նիստերին, կարող եմ նշել, որ չնայած մենք բավական հուժկու հակադարձումներ ունեցանք, որոշակի նրբերանգներ փոփոխված էին»,- ասաց Մելքումյանը:
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Տաթև Հայրապետյանն էլ նշեց, որ խավիարային դիվանագիտության շնորհիվ էր, որ Ադրբեջանը կարողանում էր և գուցե նաև հիմա էլ կարողանում է ԵԽԽՎ-ում որոշակի հաջողությունների հասնել:
Աղբյուր՝ http://galatv.am