«Մանչեսթեր Յունայթեդն» առաջին առաջարկն է արել «Ինտերին» Անդրե Օնանի համար:
Լրագրող Ալֆրեդո Պեդուլլայի խոսքով՝ մանկունիանցիները փորձել են դարպասապահին գնել 40 միլիոն եվրոյով, ևս 5 միլիոնով՝ որպես բոնուս։ Այս տարբերակը միլանցիներին չէր սազում։
Ներաձուրիները ակնկալում են հավաքել մինչև 60 միլիոն եվրո, որից 50 միլիոնը կֆիքսվի:
Կողմերը կշարունակեն կապը, և «Յունայթեդը» առնվազն ևս մեկ առաջարկ կանի։