fbpx
Աշխարհ

Յունկերը կոչ է արել վերջ դնել Եվրոպայի արևելքի հակամարտություններին

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, ելույթ ունենալով Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված բարձր մակարդակի խորհրդաժողովի բացմանը, կոչ է արել վերջ դնել Եվրոպայի արևելքի հակամարտություններին:

Նշենք, որ Բրյուսելում ընթանում են Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված միջոցառումներ:

«Անհրաժեշտ է, որ մենք կկարողանանք վերջ դնել այն երկկողմ հակամարտություններին, որոնք գոյություն ունեն Արևելյան Եվրոպայի տարբեր երկրների միջև: Հարկավոր է, որ հակամարտությունները՝ սառեցված են դրանք, թե ոչ, ավարտվեն. Եվրոպայի մերձավոր հարևանությամբ խաղաղություն է հարկավոր»,-հայտարարել է Յունկերը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ