«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ճանաչվել է ԱՊԼ-ի՝ սեպտեմբերի լավագույն մարզիչ։ Այս մասին հաղորդում է Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը:
Երկրպագուների և մասնագետների քվեարկության արդյունքում գերմանացին երկրորդ անգամ անընդմեջ է արժանանում լավագույնի կոչմանը: Նա, ընդհանուր առմամբ, մրցանակը ստանում է 5-րդ անգամ:
«Լիվերպուլը» սեպտեմբերին ԱՊԼ-ի 3 խաղերում հաղթել է:
Կլոպից բացի, ամսվա լավագույնի կոչմանը հավակնում էին նաև Լեմպարդը («Չելսի»), Ռոջերսը («Լեսթեր») և Հաուն («Բորնմութ»):