fbpx
Արցախ

Յուրի Ջորկաեֆի եղբայր Դենիս Ջորկաեֆն Արցախում է

Ֆրանսահայ անվանի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբայրը` Դենիս Ջորկաեֆը, Արցախում է դիտելու CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դենիս Ջորկաեֆն ասել է, որ առաջին հերթին իրեն Արցախ է բերել առաջնությունը, սակայն այս ամենից զատ, կան մի շարք ծրագրեր, որոնք կքննարկվեն ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ:

«Հունիսի մեկին ներկա եմ գտնվել CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ի բացման արարողությանը և պետք է ասեմ, որ շատ տպավորված եմ: Կարծում եմ` սա մեծ հնարավորություն է, որպեսզի Արցախը ճանաչելի դառնա աշխարհին: Շատ կցանկանայի, որ Արցախի թիմը հաղթի: Ֆուտբոլային խաղերում ամենից կարևորը հաղթանակն է, և սա պետք է մաղթենք մեր մասնակից թիմերին: Նույնիսկ եթե խաղում են հաճույք ստանալու և ուրախանալու համար, միևնույն է հաղթանակը առաջնահերթ է բոլոր մասնակից թիմերի համար», – նշել է Ջորկաեֆը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ