Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ միասին Երևան է ժամանել նաև ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
Նա առավոտյան լուսանկար է հրապարակել Երևանից, որում երևում է, որ Զախարովան գտնվում է «Մոսկվա» կինոթատրոնի ձախ մասում գտնվող սրճարանում։
«Բարի լույս, Երևան», – գրել է Զախարովան լուսանկարին կից։