Զախարովան սադրանք է որակել Թբիլիսիի իրադարձությունը

Ամենադիտվածներ

Արմատականների կողմից Թբիլիսիում կազմակերպված անկարգությունները սադրանք էր, որը կվնասի հենց Վրաստանին: Այդ մասին իր էջում գրել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ես հաճախ եմ հարցնում Վրաստանում ապրող իմ ծանոթներին ու ընկերներին և նրանց արյունակիցներին՝ ռուսաստանցիների համար որքանով է անվտանգ վրացական նավահանգիստներ ուղևորվելը: Պատասխանը միշտ էլ մեկն է՝ 100 տոկոսով անվտանգ է։ Այ՛ո, մենք երեկ տեսանք այս մղձավանջային, ի դեպ, տուրիստական սեզոնի թեժ շրջանում սարքված սադրանքը: Այժմ Վրաստանում որևէ մեկը կարո՞ղ է երաշխավորել, որ սադրիչների կողմից բորբոքված ամբոխը չի նետվի ավերելու հյուրանոցները: Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հեղեղված է ԶԼՄ-ների հարցերով՝ ինչ հանձնարարականներ կան ռուսաստանցիների կողմից Վրաստան այցելության վերաբերյալ: Անձամբ ինձ համար եզրակացությունը վշտալի է՝ երեկվա ջարդերը ամենից ավելի մեծ վնաս հասցրեցին հենց Վրաստանին»,-գրել է դիվանագետը:

Իր հերթին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ռուսատյացության սադրանք է որակել հունիսի 20-ին Թբիլիսիում տեղի ունեցած բողոքները:

«Այն ամենը, ինչ երեկ տեղի ունեցավ Վրաստանում, ոչ այլ ինչ է, քան ռուսատեցության սադրանք: Իհարկե, չի կարող մեր խիստ անհանգստությունը չառաջանցնել այն փաստը, որ ագրեսիվ դրսևորումներ են եղել Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ»,-ասել է Պեսկովը: Միչ այդ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Վրաստանի՝ արմատականորեն տրամադրված ընդդիմությունը Ուղղափառության միջխորհրդարանակրան վեհաժողով Ռուսաստանի պատվիրակության այցը հատուկ օգտագործեց անկարգություններ կազմակերպելու համար: «Դա մեկ անգամ ևս ցույց է տալիս վրացի քաղաքական գործիչների արմատական մասի հուզական լարվածությունը, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի խանգարեն Մոսկվայի և Թբիլիսիի միջև հարաբերությունների նորմալացմանը»,-ընդգծել է ռուս բարձրաստիճան դիվանագետը: Դրա հետ մեկտեղ Կարասինը հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի մեթոդաբար աշխատել Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման ու ակտիվացման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ից բողոքի ակցիաներ են սկսվել Վրաստանում։ Դրանց պատճառը Թբիլիսիում մեկնարկած ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովն է, որը նախագահում էր ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը։ Հավելենք, որ ցույցերի ֆոնին հունիսի 21-ին հրաժարական է տվել Վրաստանի խորհրդարանի խոսնակը՝ Իրակլի Կոբախիձեն։

Ամենաթարմ