Մոսկվայի «Դինամոն» ներկայացնող հայազգի Արսեն Զախարյանը շքեղ գոլի հեղինակ է դարձել չեխական «Դինամոյի» հետ ընկերական խաղի ժամանակ։
Զախարյանը տպավորիչ հարվածով տուգանայինից 55-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասը։
Նշենք, որ Զախարյանի ակումբը հաղթել է 4-0 հաշվով։ 18-ամյա ֆուտբոլիստի գոլը 4-րդն է եղել։