ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով մեկնել է Ուկրաինա:
Իր եռօրյա այցի ընթացքում հանձնակատարը մասնակցելու է հայ երիտասարդության միության կազմակերպած Հայկական երիտասարդական ֆորումին:
Զարեհ Սինանյանը նաև մի շարք հանդիպումներ է ունենալու հայ համայնքի ներկայացուցիչների, եկեղեցական, երիտասարդական շրջանակների, Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խմբի հետ:

